top of page

Ինչպես է Ադրբեջանն առանց պատերազմի հայաթափելու Արցախը. հրեշավոր պլանը գաղտնազերծված է

25.08.2023

Նախօրեին Անկախության հռչակագիրն ուրանալուց հետո, որով Հայաստանի եւ ԼՂՀ վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը հայկական անկախ պետականության հռչակման հիմքերից մեկն է, կառավարության այսօրվա նիստին Փաշինյանը ազդարարեց Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման գործողության մեկնարկը։

Ավելի վաղ, Փաշինյան-Ալիեւ սիներգիայի շրջանակում, ՀՀ իշխանությունը ՄԱԿ ԱԽ դիմումով վերահաստատել էր Արցախի խնդիրը փակելու իր հաստատակամությունը, իսկ Բաքուն զուգահեռ ներկայացրել Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման իր «ճանապարհային քարտեզը»։


«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ», կառավարության այսօրվա նիստին ասել է Փաշինյանը։

Նկատենք, որ նա չի նշել, թե որտեղ են մշակվում այդ ծրագրերը, եւ որ ինքն է գործողության ընդհանուր պատասխանատուն․ հայկական բանակը 5+5 կմ հատվածում, այսինքն Լաչինի էստերիտորիալ միջանցքի եզրին, փոխարինեց սահմանապահներով, այսինքն՝ պետական սահմանի կարգավիճակ տվեց 10 կմ մի հատվածի, որն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության այդպիսին չէր՝ չէր կարող ցապարական անցակետ ունենալ («Ինձանից քաղաքական մեծ կամքի դրսեւորում պահանջվեց, երբ տեղադրեցի սահմանային անցակետ մի տեղում, որը նոյեմբեր 9-ի հայտարարությամբ դրա համար նախատեսված չէր»․ Իլհամ Ալիեւ)։ Արցախն ազերբայդժան հայտարարեց, Ստեփանակերտ առաքեց Սամվել Բաբայանին՝ Ակնայի ճանապարհը գործարկելու եւ Բաքվի հետ «ուղիղ բանակցելու» առաջադրանքով։

Բերված փաստերը բավարար են հասկանալու համար, որ Հայաստանի վերացման գործընթացի գերագույն կատարածուն հենց Փաշինյանն է։ Երբ այդ մարդը հանդես է գալիս իբրեւ Հայաստանի ղեկավար, նշանակում է երկրի անկումը միայն ժամանակի խնդիր է։


Շատ արագ չի կարելի, քանի որ դա ոտքի կհանի նույնիսկ համեմատաբար իներտ շերտերին։

Եվս մեկ փաստ․ ինչպես նախորդ բոլոր, ակնպես էլ այսօրվա ելույթը Փաշինյանն ավարտեց «Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին» մանթրայով, ինչը երաշխիք է իր տերերին։ Եվ ավելացրեց, որ Բաքվին է փոխանցել «խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page