top of page

Ինչպես է Լուսինե Զաքարյանը հուղարկավորվել Ս. Գայանե եկեղեցու բակում

  • T S
  • 24 февр. 2020 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 29 февр. 2020 г.



Ներկայացնում ենք անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի՝ Լուսինե Զաքարյանին նվիրված հուշերից մի հատված.


1993 թվականի Նոր տարի։ Հունվարի մեկը։ Սոս Սարգսյանի եւ Սարգիս Մուրադյանի հետ հավաքվեցինք Խորեն Պալյանի տանը։ Քառասունութ ժամ էր անցել Լուսինե Զաքարյանի մահվանից, բայց դեռեւս որոշված չէր հանգուցյալի թաղման տեղը։ Ավելի ճիշտ, ինչպես Խորենն ասաց, իշխանությունները կտրուկ մերժել էին Պանթեոնը (Կոմիտասի այգի)։ Առաջարկել էին թաղել, այսպես ասած՝ Քաղաքային պանթեոնում (Թոխմախգյոլ)։ Համարելով, որ բանավիճելն ապարդյուն կանցնի, որոշեցինք ուղեւորվել Նորին սրբություն, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ։ Սթափ գիտակցում էինք, որ մեր երկրում ընդհանրապես հստակ եւ անվիճելի չափանիշներ գոյություն չունեին Կոմիտասի այգում թաղում կատարելու յուրաքանչյուր առանձին դեպքի համար, բայց մենք ոչ միայն համոզմունքն ունեինք, այլեւ գիտակցում էինք, որ Լուսինեն իր ողջ աստվածային, ես կասեի՝ եկեղեցական տաղանդով, մեր կողմից մի ինչ–որ այլ, առանձնահատուկ կերպով է ընկալվում։ Ահա թե ինչու Խորենը, Սոսը, Սարգիսը եւ ես որոշեցինք գնալ ամենապայծառ, ամենաիմաստուն մարդու մոտ։ Վեհափառը մեզ ընդունեց ցուրտ աշխատասենյակում, դողդոջուն փաթաթված փարաջայի վրա գցած շալով։ Ես առաջին անգամ արցունքներ տեսա Մեծ ծերունու աչքերում։ Ուշադիր լսելով մեզ՝ նա հազիվ լսելի ասաց. «Լուսինեն Կոմիտասի կողքին, իհարկե, տրամաբանական կլիներ պատմականորեն եւ ստեղծագործաբար։ Բայց քանի որ այդպես ստացվեց, մենք նրան հողին կհանձնենք Ս. Գայանե եկեղեցու գավթում, իմ մոր գերեզմանի մոտ։

Վեհափառի կամքն ի կատար ածվեց հաջորդ օրը։ Կարծում եմ, այդպես էր հաճո Աստծուն։


Սերգեյ Մանվելյան, Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 2015, էջ 231։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page