Հետաքրքիր տեսանյութ՝ հատուկ չհասկացողների համար
23.06.2023
Եթե նախորդ 25 տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված լիներ, վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, հնարավոր կլիներ խուսափել 44-օրյա պատերազմից։ Իսկ ինչպե՞ս կարող էր հարցը լուծվել. քննիչ հանձնաժողով հրավիրված Փաշինյանն այսօր ասաց՝ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների ողջ ընթացքում միջազգային հանրության կողմից ճանաչվել է Ադրբեջանի մաս, մինչ Հայաստանի պաշտոնյաները հրապարակային խոսույթում պնդել են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Որպես ասվածի ապացույց՝ Փաշինյանը մեջբերեց 1993-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որտեղ կարճ ձևակերպում էր՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ռեգիոն էր ճանաչվում», արձանագրվում էր «Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից» ու այնտեղից զորքերի անհապաղ դուրս բերման պահանջ էր դրվում։