Ինչպե՞ս է Անահիտ աստվածուհու դիմաքանդակը 1872 թվականին Երզնկա քաղաքի մոտ գտել մի գյուղացի և ո՞վ է այն հանձնել Բրիտանական թանգարան
- YO
- 4 февр. 2024 г.
- 1 мин. чтения
04.02.2024

Այս օրերին, երբ աճող հետաքրքրություն կա Անահիտ աստվածուհու դիմաքանդակի նկատմամբ, ավելորդ չէ մեկ անգամ էլ վերհիշել, թե այն ինչպե՞ս է հայտնվել Լոնդոնում:
Ըստ վկայությունների, բրոնզե այդ քանդակը 1872 թվականին Երզնկա քաղաքի մերձակայքում գտել էր մի գյուղացի՝ հողագործական աշխատանքներ կատարելիս: Չնչին գումարի դիմաց նա իր գտածոն վաճառել էր մի կոլեկցոների:
Այդպես քանդակը ձեռքից ձեռք էր անցել, մինչև որ բաժին էր հասել իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելանիին: Հենց նա էլ Անահիտ աստվածուհուն հանձնել էր Բրիտանական թանգարանին:
Ի դեպ, ավելի ուշ նույն թանգարանում հայտնվեց նաև Անահիտի ձեռքը: Կարծիք կա, որ դա նույնպես կարող էր հայտնաբերվել նույն վայրից, որտեղ գտնվել էր դիմաքանդակը:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ





















