top of page

Ինչ է նշանակում 29800 քառ կմ-անոց Հայաստան և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան. վտանգներ դատարկության դիմաց

15.05.2023

29800 քառ կմ-անոց Հայաստան և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան նշանակում է.

Ադրբեջանին են տալիս Արցախն ամբողջությամբ՝ 120000 հայերին կանգնեցնելով հայրենազրկման ու ցեղասպանության առաջ,

Ադրբեջանին են տալիս Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով,

ուղիղ հարվածի տակ են դնում Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,

Ադրբեջանին են տալիս Տավուշի մարզից զգալի հատված և Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը,

Ադրբեջանին են տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, որը ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո,

հերթական տարածքների և բարձունքների հանձնումով խաթարում են մեր առաջնագիծը, ինչը բերելու է հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում,

տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում դնելու են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին,

Հայսատանը կանգնեցնելու են անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետի առաջ։

Եվ այս ամենը թշնամու "խելոք մնալու" դատարկ խոսքի դիմաց։


Միայն բացարձակ անուղեղը կամ թշնամուն ծախվածը կարող է պնդել, որ այսքանը ստանալուց հետո՝


Ադրբեջանը կհրաժարվի իր նպատակներից՝ ամբողջությամբ բռնազավթելու և հայաթափելու Արցախի դեռևս հայապատկան հատվածն ու Հայաստանի Հանրապետությունը, որն ինքը "Արևմտյան Ադրբեջան" է անվանում,

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կհաստատվի հարատև խաղաղություն։

ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ։

Եթե կործանման տանող էս ուղին չկասեցվեց, մի պայծառ օր Հանարպետության հրապարակում կիսալուսնոտ դրոշներ են բարձրացվելու, հրապարակի մեջտեղում էլ՝ ցեղասպան թուրքերի արձանները՝ սուլթան Համիդից մինչև Իլհամ Ալիև։


Կարծում եք՝ հնարավոր չէ՞։ Իզուր․․․

Էնպես որ, խնդիրն էլ է Երևանում, լուծումն էլ։


ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ

コメント


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page