top of page

Ի՞նչ է իրականում թաքնված մի օր արթնանալու և Ռուսաստանին այստեղ չտեսնելու հայտարարության հետևում

04.08.2023



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ, ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք գնահատվում են անընդունելի՝ իրենց տոնով ու բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուն»,- ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։

Փորձ է արվում Ռուսաստանին արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երևանն օգտագործելով որպես այդ նպատակի իրականացման միջոց, հավելել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության և տնտեսության ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ թե որպես «կախվածություն», այլ որպես իրավահավասար և արդյունավետ գործընկերություն։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»,- ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։ Նշենք, որ ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտարարության մեջ մեկ առ մեկ թվարկված են 2020-ի նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից ի վեր Ռուսաստանի ոճրագործությունները Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում։ Այդպես ՀՀ ԱԳՆ արձագանքել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի վերջին ճեպազրույցին, որում նա Ռուսաստանի գործողությունները, այդ թվում Բերձորի միջանցքի արգելափակման հարցում, արդարացնում էր նրանով, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչել է ազերբայդժանի մաս։

Իր հերթին, իտալական թերթին տված հարցազրույցում Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի թղթով եւ Հայաստանի հետ պայմանագրերով պարտավորությունները չկատարելու մեջ եւ նշել, որ «մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»։

Նկատենք՝ Մոսկվան չի հերքում մեղադրանքները, քանի որ հերքելու բան չկա՝ ամեն ինչ մակերեսին է, եւ փորձում է իր ոճրագործություններն արդարացնել Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությամբ, «Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձերով» եւ պատասխանատվությունն այդպիսով բարդել Հայաստանի վրա։ Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը փորձում է ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, արդարացնելով սեփական ոճրագործությունը՝ Արցախի, հայկական իրավունքների ուրացումը։ Ինչ մինչեւ վերջ չեն ասում եւ ինչ են փորձում թաքցնել Մոսկվան ու Երեւանը, բեմադրելով դեմարշների այս նողկալի տեսարանը։ Փորձում են թաքցնել այն, որ սա Հայաստանի դեմ համատեղ ոճրագործություն է Նիկոլի առաջնորդությամբ եւ Մոսկվայի՝ գետնի վրա օպերատիվ գործողություններով, որտեղ Բաքուն բութ գործիք է կրկեսին ավելի արժանահավատ տեսք տալու համար։ Նկատենք, որ Մոսկվան այս տարիների ընթացքում ոչ մի անգամ Բաքվին չի կշտամբել եռակողմ թղթերը խախտելու համար։

Այս դեմարշները վկայում են, որ Արցախը ցեղասպանելու եւ Հայաստանի պետականության վերացման ծրագրերը մտել են վճռորոշ փուլ, եւ Մոսկվան ու Երեւանը փորձում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը։ Դրա վկայությունն է վերջին օրերին ռուսապատկան «ընդդիմության» աշխուժացումը Արցախին աջակցության պատրվակով եւ ռուսական նոր հույսերով, «արեւմտամետի» դիմակով արտախորհրդարանականների կողմից շինծու «հակառուսականության» նոր ալիքը, ինչպես նաեւ Արցախում «իշխանափոխության» գործընթացը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալուն, նշենք, որ դա կապված չէ երեւանյան ծախու դեբիլային իշխանաընդդիմադիր քաղդասի ցանկությունների կամ մտավարժանքների հետ։ Մոսկվայի ձեւավորած երեւանյան քաղաքական այս համակարգի եւ սպասարկու մեդիա-քաղաքագիտության առաջադրանքը քաղաքական գործընթացների նենգափոխումն է կենցաղային-պրիմիտիվ «փաստարկներով»՝ հանրությանը խնդիրների բուն էությունից շեղելու նպատակով։ Ռուսաստանին ոչ ոք դուրս չի մղում, Ռուսաստանն ինքն է հեռանում, որից հետո Հայաստան չպետք է մնա։ Այս թեմային կանդրադառնանք առանձին։

Commentaires


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page