Ի՞նչ իրավունքով է Երևանի կենտրոնում՝ մարդաշատ վայրում, գործել պայթուցիկ նյութերի պահեստ
- YO
- 14 авг. 2022 г.
- 1 мин. чтения
14.08.2022

Այսօրվա սահմռկեցուցիչ պայթյունն, առաջին հերթին, Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի խայտառակությունն է:
Իշխանությունների ներկայացուցիչները արդեն սկսել են հայտարարել, որ պահեստը վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:
«Խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»,- գրել է նա։
Իսկ այն հարցին, թե ի՞նչ իրավունքով է Երևանի կենտրոնում՝ մարդաշատ վայրում, գործել պայթուցիկ նյութերի պահեստ, ոչ ոք պատասխանել, կարծես թե, չի պատրաստվում: