14.10.2023
![](https://static.wixstatic.com/media/15275d_92cf82dcdbf948ac925b8b4c45f08842~mv2.jpg/v1/fill/w_980,h_551,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/15275d_92cf82dcdbf948ac925b8b4c45f08842~mv2.jpg)
«Առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան և գրավել Հայաստանի հարավը»,- Կոնգրեսում փակ` գաղտնի լսումների ժամանակ կոնգրեսականներին տեղեկացրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Պետքարտուղարը նաև նշել է, որ հարվածի թիրախում են լինելու Հայաստանի արևելքը և հյուսիս-արևելքը:
Դրան ի պատասխան ԱՄՆ-ը կկտրի իր տարիներ շարունակ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը, բայց ավելին անել չի կարող: Չի կարող, որովհետև Հայաստանն իր դաշնակիցը չէ, ՀԱՊԿ անդամ է շարունակում մնալ, երկրի կառավարչի պնդմամբ որևէ վեկտոր չի փոխում և որևէ հնրավորություն չի տալիս Արևմուտքին` լիակատար դաշնակցային դեր ստանձնել: Միաժամանակ հայկական բանակ գոյություն չունի, կամէ չկա երկրի ներսում կռվելու և պաշտպանվելու, իշխանությունները թշնամու շահերն են, ըստ էության, առաջ տանում:
Եվ երբ ժողովուրդը չի հեռացնում իր հակազգային ռեժիմին, իսկ ինքը դիմադրելու ոչ մի ցանկություն չունի` ոչ ոք ոչ միայն չի գալու իր փոխարեն կռվի, այլև ոչ ոք հնարավորություն չի ունենալու արդյունավետորեն պաշտպանել երկիրը, որն էլ հստակ է դառնում Պետքարտուղար Բլինքենի խոսքերի համատեքստից:
Այն` ինչ կանխատեսում էի` իրականություն է դառնում: Պետքարտուղարի յուրաքսնչյուր խոսք հիմնված է աշխարհի լավագույն հետախուզության տվյալների, դիվանագիտական և քաղաքական տեղեկությունների և գիտական վերլուծությունների վրա: Եվ երբ ԱՄՆ Պետքարտուղարը Կոնգրեսում հատուկ փակ խորհրդակցություն է անցկացնում որևէ թեմայով` ուրեմն խնդիրն առավել քան լուրջ է իսկ սցենարը` առավել քան իրատեսական:
Այդ պարագայում յուրաքանչյուրն իր հարցերը պետք է կարգավորի և պատրաստվի իր կյանքի մեծագույն արհավիրքին: Պատրաստվի: Սուտ, ինքնախաբեական հույսերը կանգնեցնելու են մտածող մարդկանց արհավիրքի առջև: Ուրիշ ոչինչ այլևս չկա անելու:
Եվ միայն տիեզերական հրաշքը կարող է փրկել արդեն իսկ կործանված երկիրն այս:
Հայկ Մարտիրոսյան