top of page

«Լաչինը Ազերբայդժանինը չէ, բայց Ղարաբաղը նրանն է». Փաշինյանի հերթական աբսուրդ մտքերը

03.08.2023



Փաշինյան-Ալիեւ սիներգետիկ տանդեմի զուգերգը, որտեղ առաջնորդը մեր «մանդատիկն» է, շարունակվում է, այս անգամ՝ Euronews-ին տված համաժամանակյա հարցազրույցներում։ Սխեման նույնն է՝ Ալիեւ, դու սպառնա, իսկ ես կհամաձայնեմ՝ «ինչ կարող ենք անել, չի ստացվում, մենք կատարում ենք բոլոր պայմանավորվածությունները, Բաքուն՝ ոչ»։ Որպեսզի հայերը չկասկածեն, զուգահեռ կերտվում է այսպես կոչված ազերբայդժանի տնտեսական ու ռազմական հզորության առասպելը։ Ալիեւը կատարում է Հայաստանը վերացնելու՝ Փաշինյանին հանձնարարված ծրագրում խրտվիլակի դերը։ Այս իրողությանը Լրագիրը բազմիս անդրադարձել է։


Փաշինյանը հայրենիքում հասարակական կարծիքի կողմից սեղմված է պատին: Տեղի են ունենում զարմանալի բաներ: Euronews-ին տված հարցազրույցում նա ստիպված է արձանագրել նախ Բերձորի միջանցքի 5 կմ լայնութունը: Մի քիչ շատ չէ՞ պարզ ճանապարհի համար: Սա դեր ոչինչ՝ մանդատիկը հնչեցնում է բոլորովին չտեսնված գաղափար՝ արտատարածքային կարգավիճակ: Ով աստվածներ, ինչի է ընդունակ հասարակական կարծիքը, որ գրեթե թոթափել է մանդատիկներ-ռոբասերժեր ինֆորմացիոն աղբը: «Ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ (որը ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը): Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից»: Ահա թե ինչ: Գյումրեցին կասի՝ հըբը, օղուլ:


Մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջազգային միջնորդության առաջարկներում միջանցքը ունի 22 կմ լայնություն։ Մինչ Արցախում ռեֆերենդումի անցկացումը միջանցքի կարգավիճակն է «վարձակալված արտատարածքային», այսինքն Բաքվի կառավարության իրավասությունից դուրս: Այդ փուլում ողջ Արցախի, ինչպես նաեւ Քարվաճառի ու Լաչինի շրջաններինը բնորոշվում են իբրեւ «միջանկյալ»՝ Բաքվի իրավասության եւ ռեֆերենդումի արդյունքներով որոշվելիքի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ ոչ մեկինն է, արցախցունն է միջազգային հսկողության ներքո: Համենայն դեպս, Բաքվինը չէ: Հենց այս կետին էին վերաբերում Բաքվի հիմնական առարկությունները նախագահ Մեդվեդեւի օրոք կայացած Կազանյան 2011 թվականի բանակցություններում:


Նոյեմբերի 9-ի զինադադարի տեքստի մշակման կապակցությամբ Պուտինի հետ «երկխոսության» ժամանակ Ալիեւը նշել է, որ «նրանց (հայերին – խմբ.) 22 կիլոմետրը շատ կլինի»: Այսպիսով, Ալիեւը նախ հղում է ՄԽ առաջադրած «Մադրիդյան սկզբունքների» անքակտելի տարր արտատարածքային 22 կմ միջանցքին, ապա նոր ասում, թե «5 կմ բավական է»։ Նկատենք նաեւ, որ Ալիեւն այդ 5 կմ լայնությամբ տարածքը հանձնում էր «նրանց», այսինքն հայերին, ոչ թե Ռուսաստանին։ Եվ որպեսզի չնշվի հայկական (Երեւանի կամ Ստեփանակերտի) իրավազորությունը, դրա համար գոյություն ունեն ռուսական օկուպացիոն զորքերը, որոնց միակ գործառույթը հայկական ուժային կառույցների զսպումն է իբրեւ իրավազորությունը իրականացնելու միջոց։


Սա դեռ վերջը չէ: Մայր Հայսատանը իր Արցախ Աշխարհին կապող միջանցքի կարգավիճակը, ըստ սահմանման, չի կարող ավելի բարձր լինել, քան բուն «մայրցամաքային» Լեռնային Ղարաբաղինը: Ըստ Փաշինյանի օգոստոս 1-ի հայտարարության, միջանցքի կարգավիճակն արտատարածքային է՝ Բաքվինը չէ: Ուստի, Արցախի կարգավիճակը առնվազն արտատարածքային է, այլ կերպ ասած՝ եթե Երեւանինը չէ, ապա համենայն դեպս Բաքվինն էլ չէ:


Իսկ ու՞ր մնացին ազերբայդժանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրերը, որ բերանում սարի ծամոն էր դարձրել մեր հարգարժան «մանդատակիրը»:

Իրականում, Փաշինյանի կողմից միջանցքի արտատարածքային կարգավիճակի հիշատակումը հրահանգ է Ալիեւին՝ «շտապ մի բան արա, սպառնալիքը բավարար չէ, գրոհիր Գորիսին, ինձ ուր որ է ուտելու են, հնրավոր է բառի բուն իմաստով՝ քյաբաբի ֆարշի վերածած, դու հայերին լավ չես ճանաչում, պատկերացրու հետոյվա քո վիճակը»։ Սա տապալում է:


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page