top of page

Լավրով. ԱՄՆ-ն Երևանին խորհուրդ է տալիս հեռացնել ռուսական ռազմակայանը` խոստանալով անվտանգություն

  • 17 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ՄՈՍԿՎԱ, 17.05.2023

ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հրաժարվել ռուսական ռազմակայանից եւ սահմանապահներից՝ փոխարենը խոստանալով անվտանգություն ապահովել, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, եւ սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ... Չկա այլեւս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»,- ասել է Լավրովը «Царьград» հեռուստաալիքի հարցազրույցում։


Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։


«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա «գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ... Միացյալ Նահանգները «գցեց» Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- հիշեցրել է Լավրովը։


Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։


Գյումրիի 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երեւանում։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page