top of page

Լեգենդի վախճանը

06.07.2020, ՀՌՈՄ

Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մարիկոնեն, հայտնում է la Repubblica-ն:


Ավելի վաղ նա ընկել էր և վնասվածք ստացել: Երկուշաբթի առավոտյան նա մահացել է Հռոմի կլինիկաներից մեկում: Մարիկոնեն նախկինում էլ հոսպիտալացվել էր ազդրի կոտրվածքով:


Նշենք, որ 2007 թվականին Մարիկոնեն «Օսկար» էր ստացել կինոարվեստում ունեցած ներդրման համար, իսկ արդեն 2016-ին նա «Օսկար» ստացավ «Զզվելի ութնյակը» ֆիլմի սաունդթրեքի համար:


Մարիկոնեն 400-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից 100-ը համարձակորեն կարելի է վերագրել դասականների շարքին։ Կոմպոզիտորը հայտնի է որպես «Կնքահայրը», «Մի անգամ, Ամերիկայում», «Պրոֆեսիոնալը», «Լավը, վատն ու տգեղը», «Առաքելություն» և շատ այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ:



32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page