top of page

Լուկաշենկոն մայիսի 9-ից հետո չի երևացել. ահագնացել են խոսակցությունները նրա լուրջ հիվանդության մասին

15.05.2023

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով մայիսի 9-ից չի երևացել հանրության առաջ, բաց է թողել Բելառուսի դրոշի, զինանշանի և օրհներգի օրը, որը նշվում է մայիսի 14-ին։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել «Mirror» պարբերականը։ Փոխարենը պաշտոնական միջոցառմանը ելույթ է ունեցել վարչապետ Ռոման Գոլովչենկոն, ով Լուկաշենկայի անունից կոչ է ընթերցել։


Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հինգերորդ օրն է չի երևում հանրության առաջ. մայիսի 9-ին նա մասնակցել է Հաղթանակի օրվա շքերթին Մոսկվայում, սակայն բաց է թողել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական նախաճաշը։


Հաղորդվում էր, որ նա կարող է ժամանակից շուտ մեկնել Մինսկ՝ առողջական խնդիրների պատճառով։ Նույն օրը Լուկաշենկոն հայտնվեց Մինսկում Հաղթանակի հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը, սակայն նրա փոխարեն ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։


Telegram-ի ալիքները շարունակում են Լուկաշենկայի լուրջ հիվանդության կամ նույնիսկ մահվան լուրեր վերագրել։ Սակայն տեղեկություններ կան նաեւ, որ նա վիրահատության է ենթարկվել, որը բարեհաջող է անցել։


Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս լուրերը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page