Լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի որդին. նրան Համլետ են անվանել՝ անվանի ֆուտբոլիստ պապի անունով
- T S
- 4 мар. 2020 г.
- 1 мин. чтения

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել: Ինչպես հաղորդվում է «Ռոմայի» ակումբի պաշտոնական թվիթերյան էջում, ծնվել է Մխիթարյանի որդին: Ակումբը շնորհավորել է նորաթուխ ծնողներին և բարի գալուստ մաղթել նորածին փոքրիկին:
Փոքրիկին անվանել են Համլետ՝ պապի՝ Համլետ Մխիթարյանի պատվին: Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականին: