23.04.2020
Այսօր ժամը 21-ին Հայաստանում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն:
Բնակարաններում մի քանի րոպեով անջատվեցին էլեկտրական լույսերը՝ պատուհանների մոտ միացվելով բջջային հեռախոսների լուսարձակները:
Միաժամանակ ղողանջեցին նաեւ բոլոր եկեղեցիների զանգերը: «Լուսավառ ոգեկոչման րոպեն» խորհրդանշում էր մեր ժողովրդի միասնական ներկայությունը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։Այս տարի այդ նեկայությունը խորհրդանշական է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: