top of page

Խաբված չզգացող պապին

  • YO
  • 25 мая 2020 г.
  • 1 мин. чтения

25.05.2020, ԵՐԵՎԱՆ


Նախօրեին Արտուշ պապի մասին Yerevan.Online-ի տեսանյութը լայն արձագանք ստացավ և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Նշենք, որ պապիկն ինքն էր փողոցում իրեն մոտեցած և որպիսությունով հետաքրքրված մեր թղթակցին պատմել, որ իրեն խաբել են և խնդրել էր այդ մասին տեսանյութ պատրաստել։

Ավելորդ շահարկումներից խուսափելու նպատակով տեսանյութում մենք զերծ ենք մնացել որևէ մեկնաբանությունից՝ խնդրելով պապիկին և իր դուստր Աստղիկին պատմել այն ամենն, ինչ իրենք ցանկանում են հասցնել լսարանին՝ բավարարվելով նվազագույն մոնտաժով։ Այս իմաստով Yerevan.Online-ի հասցեին որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչեցված մեղադրանքները միանգամայն անտեղի են։

Նշենք, որ այսօր էլ համացանցում Հովիկ Հունանյան օգտատիրոջ կողմից մի տեսանյութ է հրապարակվել, որում պապիկն ասում է, որ օգնություն է ստացել իրենից և դժգոհելու առիթ չունի։


Տեսանյութը նկարահանվել է երեկ երեկոյան։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page