top of page

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներով ՊԱԶ-ը շրջվել է, կա 24 տուժած

  • 17 мар. 2020 г.
  • 1 мин. чтения

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Opel Astra» (վարորդ՝ Արեն Դ., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիատալացվել է Սպիտակի ԲԿ:


Վանաձորի ԲԿ է դիմել Զարուհի Հ.-ն (ծնվ.1964թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Սպիտակի ԲԿ են տեղափոխվել 23 տուժած (մեկը շտապօգնության ավտոմեքենայով), որոնցից Ջուլինա Հ.-ի (ծնված 1962 թ.), Շուշանիկ Դ.-ի (ծնված 1966 թ.), Վերժինե Զ.-ի (ծնված 1958 թ.), Քրիստինե Ե.-ի (ծնված 1971 թ.), Ամալյա Թ.-ի (ծնված 1965 թ.), Արմենուհի Հ.-ի (ծնված 1974 թ.) և Անահիտ Ա.-ի (ծնված 1970 թ.) առողջական վիճակները գնահատվել են միջին ծանրության, իսկ մյուս 16-ը՝ դուրս գրվել:


17/03/2019

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page