top of page

Խոցել անխոցելին

  • 20 июл. 2020 г.
  • 1 мин. чтения

20.07.2020

Իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության 30 միլիոն դոլար արժողությամբ Hermes 900 մարտավարական անօդաչու թռչող սարքը խոցվել է հուլիսի 14-ին Հայաստանի ԶՈւ ՀՕՊ զորքերի Օսա ԶՀՀ-ով, որն արդիականացրել են հայ մասնագետները։


Hermes 900-ը թվային կապի, հետախուզության, կառավարման ու բազմաթիվ այլ համակարգերով հագեցած սարք է։ Elbit Systems ընկերության հրահանգիչ իսրայելցի մասնագետի կարծիքով, միայն կատարյալ տգետը կարող էր Hermes 900-ը հարվածի տակ դնել ու թույլ տար ոչնչացնել բանակի «թռչող ուղեղը», որպիսին է այս տեսակի մարտական ԱԹՍ-ը։ Հուլիսի 12-ից 16-ը ընդհանուր խոցվել է 13 ԱԹՍ, որոնոցից 10-ը հարվածային են։


Միայն 2012 թվականին Բաքուն Իսրայելից 1․6 միլիարդ դոլարի մարտական անօդաչու թռչող սարքեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել։ Վերջերս իսրայելական ԶԼՄ-ներում սկանդալային հրապարակումներ եղան այն մասին, որ ժամանակին իսրայելցի մասնագետները այդ սարքերը փորձարկել են Արցախի հայերի դեմ, այսինքն՝ «իրական մարտական ռեժիմում»: Ապրիլյան պատերազմի ժամանակ այս սարքերի դեմ պայքարում հայկական կողմը դժվարություններ ուներ, սակայն Տավուշի մարտերի ժամանակ մեր զինվորները դրսեւորել են լիակատար գերազանցություն, այդ թվում խոցելով մինչ այժմ անխոցելի համարվող սարքը:


Խնդիրը բացի ռազմականից, ունի նաեւ այլ կողմեր: Մասնավորապես, իսրայելական ռազմարդյունաբերությունը ծանր հարված է ստացել հատկապես իմիջային տեսակետից, որքան էլ խնդիրը վերագրվի ադրբեջանական զինվորականների տգիտությանը: Այս պարագայում հարց է առաջանում, թե արդյոք մեծ գումարների դիմաց եւ այդ իմիջը փրկելու համար հետագայում իսրայելցի մասնագետներն անձամբ չեն կիրառի այդ սարքերը հայերի դեմ, ինչպես նախկինում: Պետք է նկատի առնել նաեւ, որ Ադրբեջանի տարածքը Իսրայելի համար յուրահատուկ բազա է Իրանի դեմ, եւ այն կարող է «ունիվերսալ» կիրառում ունենալ, այդ թվում փորձարկումների առումով:


Հայաստանը դեսպանատուն է բացում Իսրայելում, եւ մեր դիվանագետների խնդիրն է թույլ չտալ նման զարգացումները: Ընդհանրապես, բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելը լուրջ խնդիրներ է առաջացնելու իրենց համար:


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page