top of page

Ծնվել է պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը. Ազիզն իր որդուն այդպես էր կոչելու

  • YO
  • 20 мая 2023 г.
  • 1 мин. чтения

20.05.2023

ree

«Շենգավիթ» ԲԿ-ում չորս օր առաջ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում․


«Ծանոթացե՛ք, փոքրիկ Արեգն է`արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը, ով լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:


Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։ Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան:


Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը…»։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page