07.01.2024

Հայր Միքայել՝ Տաթևի և ողջ Հայաստանի խորհրդանիշը
Լուսանկարը՝ Khurshudyan Photography, 2017թ.
Ո՞վ չի ճանաչում Տաթևի վանահայր Միքայելին: Այս մարդն իր կյանքը նվիրեց Տաթևի վերածննդին և այն դարձրեց Հայաստանի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկը։
Բոլոր սյունեցիների աչքի առաջ էր՝ ինչպես հայր Միքայելն եկավ վանք, երբ այն ավերակ էր։ Նա սկսեց վերականգնել այն, և աստիճանաբար Տաթևը դարձյալ դարձավ ծաղկուն հոգևոր կենտրոն։
Անհասկանալի է, թե ինչու է կաթողիկոսը որոշել Տաթևից հեռացնել Հայր Միքայելին:
Հայր Միքայելը միայն վանքի վանահայրը չէ. նա Տաթևի, ողջ Հայաստանի խորհրդանիշն է։ Նա ոգեշնչեց հազարավոր մարդկանց, և նրա հեռացումը մեծ կորուստ կլինի բոլորիս համար:
Կոչ ենք անում բոլորին համախմբվել և պահանջել, որ կաթողիկոսը վերանայի իր որոշումը։
Տեր Միքայելը պե՛տք է մնա Տաթևում: