top of page

Կապիկություններ՝ ռուսական հովանու ներքո

  • YO
  • 14 июл. 2023 г.
  • 3 мин. чтения

14.07.2023



Ստեփանակերտում համաժողովրդական շարժման հանրահավաքի նախօրեին հազարավոր արցախցիներ բողոքի երթ էին անցկացրել։ Երթի կազմակերպիչները համարժեք գնահատականներ են տվել Արցախում ստեղծված իրավիճակին եւ առաջարկել կոնկրետ քայլեր՝ Արցախի պաշարումը վերացնելու համար։


Մասնավորապես, առաջարկվել էր գնալ Ստեփանակերտի օդանավակայան եւ թույլ չտալ ռուս «խաղաղապահների» օդային մատակարարումները, պահանջելով կատարել Բերձորի միջանցքի ապաշրջափակման պարտավորությունը։

Հանրահավաքի նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր․ «Դիմում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը: Արցախի Հանրապետության ժողովուրդը երախտապարտ է ռուս ժողովրդին 44-օրյա արյունալի պատերազմը կանգնեցնելու և առ այսօր իրականացվող խաղաղապահ առաքելության համար: Արցախի ժողովուրդը վստահությամբ ու հավատարմությամբ է վերաբերվել ու վերաբերվում ռուս ժողովրդին, ըմբռնումով է մոտեցել այսօր Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակին, բայց մերօրյա Արցախն ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել արցախցիների շրջանում, մեր ժողովուրդը տարակուսանքով է հետևում լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում ուղղաթիռներով խաղաղապահների կարիքները հոգալուն, կան մի շարք երևույթներ, որոնք ծնում են բազմաթիվ անպատասխան ու մտահոգիչ հարցեր: Բայց արդյունքում մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը»:


Հանրահավաքին նույնպես Ներսիսյանը հայտարարեց, թե «խաղաղապահներին» պետք է խնդրեն ապահովել միջանցքի անխափան երթեւեկությունը, կրկնելով այն թեզը, թե Արցախը չպետք է դառնա Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների մանրադրամ։


Ինչ գործառույթներ են կատարում ռուս «խաղաղապահները»


Տարիներ շարունակ հայկական 99 տոկոսով ռուսապատկան քաղդասի եւ մամուլի՝ հայ հանրության ուղեղների լվացման թշնամական գործունեության առանցքային ուղղությունը Ռուսաստանի դերի ու ռուս «խաղաղապահների» գործողությունների արդարացումն է։ «Խաղաղապահները», իրերն իրենց անունով կոչենք՝ ռուսական օկուպացիոն զորքը, Արցախում լուծում է Փաշինյան-Պուտին-Ալիեւ ոճրագործ եռյակի պայմանավորվածությունների իրականացման օպերատիվ խնդիրները։ Մասնավորապես, Արցախը Հայաստանից կտրելու, Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու եւ այն Բաքվի լիարժեք վերահսկողությանը հանձնելու խնդիրը՝ Արցախը Բաքվին ենթարկելու նպատակով։ Մինչ այդ, արցախցիների աչքի առաջ «խաղաղապահները» Բաքվին են հանձնել Արցախի ռազմավարական բարձունքները եւ մայրուղիները՝ Հին Թաղերից մինչեւ Լիսագոր։ Արցախցիների աչքի առաջ։ Երեւի բանը պետք է հասներ ուղղաթիռներով իրենց համար ուտելիք բերելուն, որ «տարակուսա՞նք» առաջանար։


1980-ականների վերջերին Լենին-պարտիա-գորբաչովի ֆոնին ցապարների հրոսակախմբերի հետ ռուսական զորքի վայրագությունները՝ բնիկ հայ բնակչության զանգվածային սպանությունները, տեղահանությունը Աբշերոնից մինչեւ Նոյեմբերյան, Գանձակից մինչեւ Հադրութ կրկին բոլորի աչքի առաջ են տեղի ունեցել։


Որպեսզի հայ հանրությունը «գլխի չընկնի», Փաշինյան-Պուտին-Ալիեւ ոճրագործ եռյակի շրջանակում բեմադրվում են տեսարաններ հայ թշնամական քաղդասի ու մամուլի կատաղի տեղեկատվական արշավով՝ «Ռուսաստանի ու ազերբայդժանի հակասություններ, ռուս խաղաղապահների հեղինակության հետ են խաղում, խոչընդոտում են նրանց առաքելությունը, Ռուսաստանի վիճակը հիմա այն չէ, Բաքուն առիթից օգտվում է ռուսներին նվաստացնելու համար» եւ այլ դեբիլային թեզերով։ Հանրահավաքի նախօրեին էլ Կրեմլի էմիսարները հայտնվել էին ռուսապատկան մամուլում՝ քարոզելով այս թեզերը։


Սրա նպատակը միայն այն չէ, որ հայերը գլխի չընկնեն։ Առավել կարեւորը՝ հայերը իրենց ձեռքը չվերցնեն իրենց ճակատագիրը, չբարձրացնեն իրենց քաղաքական իրավունքների հարցը եւ չխոչընդոտեն նիկոլա-ռուս-թուրքական ծրագրերին։ Ռուս «խաղաղապահները» ահա այս խնդիրներն են լուծում Արցախում։


Ռուսաստան, միջազգային հանրություն, նիկոլ արդեն չկան


Հիմա բոլորին պետք է պարզ լինի, որ Նիկոլն իր «խաղաղ օրակարգի» շուրջ ձեւավորել է արտաքին կոնսենսուս, համապատասխանաբար՝ վերաբերմունքն Արցախի խնդրին ու արցախցիների զրկանքներին։ Բաքուն իր հերթին, Նիկոլի առաջնորդությամբ ու լեգիտիմացմամբ, հաստատում է իր «իրավունքները» եւ խոսում «հայերի իրավունքների ու անվտանգության պահպանման» պատրաստակամության մասին, առանց միջազգային ինչ որ մեխանիզմների, եւ դա ընկալվում է։ Եթե նույնիսկ ընդունենք այն դեբիլային թեզը, թե միջազգային հանրությունը, ավելի ստույգ՝ Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, այդ պարագային հարց է առաջանում՝ իսկ ինչ կարիք կա մնալ ռուսների ծիրում, դառնալով թիրախ բոլոր կողմերից։


Այս իրողությունների ֆոնին, միջանցքի բացման կոչերը ավելի վաղ տեղի ունեցած «ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու» արշավի պես մի բան են։ Ոչ ոք ռուսներին չէր պատրաստվում մանդատ տալ, ռուսներին էլ դա պետք չէր։


Ռուսաստան, միջազգային հանրություն, նիկոլ արդեն չկան։ Ելման դիրքը սա է, եւ այս դիրքից գործելը իրավիճակը շրջելու հնարավորությունն է։ 1990-ականների սկզբին, մինչ Երեւանում ու Ստեփանակերտում տեղի էին ունենում գրեթե նման գործընթացներ, նվիրյալների մի խումբ կազմակերպում էր դիմադրությունը, որն ի վերջո հաղթեց։ Հաղթելու համար նախ իրավիճակի հստակ ընկալում է պետք, կոպիրկինյան «դինամոյի» եւ նիկոլական «արցախաքվեի» տեղափոխումը Ստեփանակերտ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ոճրի լեգիտիմացման եւ հասունացած բողոքը կանխելու նպատակ ունի։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page