Մինչ այդ նույնպես կասկածելի հանգամանքներում կորել էր նրանց որդին...
15.09.2023

Երեւանում հայտնաբերվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին. Յանա Զելենսկայան, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն է գործել։
Նրան գտել են լոգարանում:
Հարկ է նշել, որ մահացածի ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, ընդդիմադիր բլոգեր է Ռուսաստանից։ 2016 թվականին նա ստիպված էր ընտանիքի հետ հեռանալ։ Պատճառն, ըստ բլոգերի, իր նկատմամբ իշխանությունների ճնշումներն էին։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեղեկատվություն էր տարածվել Ալեքսեյի և Յանայի որդու կորելու վերաբերյալ: Տղան երկու օր անց գտնվել էր: Ալեքսեյն այն ժամանակ Yerevan.Online-ի թղթակցին հրաժարվում էր մանրամասներ պատմել դեպքի մասին:
Ալեքսեյ Ռոմանովը 2018թ. ապրիլին, այսպես կոչված թավշյա հեղափոխության ժամանակ, տեղադրում էր հեղափոխական ցույցերի տեսանյութեր։ Նա հարցազրույց էր վերցրել Նիկոլ Փաշինյանից։
Ալեքսեյին ձերբակալել էին Ռուսաստանում, նա կրում էր «Դուխով» գրությամբ շապիկ։