top of page

Հայերի երազանքը

  • YO
  • 30 янв. 2021 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 1 февр. 2021 г.

30.01.2021

Պետք է վերանայել կրթական համակարգը։ Դպրոցում երեխաները պետք է հնարավորություն ունենան ընտրելու՝ որ առարկաները կցանկանան առավել խորն ուսումնասիրել։ Այս մասին Yerevan.Online-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մոսկվայում բնակվող հասարակական գործիչ Եղիա Ասատրյանը։


Պետք է արվեստի դասեր մտցվեն դպրոցում։ Երեխաներին պետք է ընտրության հնարավորություն տրվի։ Փոխարենը երեխաները դրվում են շրջանակի մեջ։ Պետք չէ՛ բոլորին նույն մակարդակի մաթեմատիկա պարտադրել։ Սա ստեղծարար ներուժի բացահայտմանը չի նպաստում։ Դպրոցները ժամանակի հետ համընթաց չեն շարժվում։ Աշխարհում նորանոր մասնագիտություններ և առարկաներ են հայտնվում, որոնք մեր դպրոցներում չեն հայտնվում։

Բլոգերություն, արհեստական ինտելեկտի դրույթներ, տեխնոլոգիաներ, բիզնեսի դրույթներ և այլն. այս ամենը պետք է դասավանդվի դպրոցներում։ Մենք պետք է դուրս գանք սահմաններից։


Բազմաթիվ հայեր ամբողջ աշխարհում երազում են վերադառնալ Հայաստան և իրենց ներուժը ծառայեցնել դրա զարգացմանը։ Մենք պետք է ամեն կերպ մոտիվացնենք հայերի վերադարձը կամ կենտրոնացնենք նրանց Հայաստանի շուրջ այնպես, ինչպես հրեաներն են անում,- ասում է Ասատրյանը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page