Կարինե Բուռնազյանի վախճանը

24.05.2020, ԵՐԵՎԱՆ

61 տարեկանում կյաքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։


Կարինա Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատում է նույն թատրոնում:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Օլիմպ), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Օրտենզիա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Հարևանուհի), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Թեկլե), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Ժ.Վիլարի «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» (Իննա և քարտուղարուհի), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն:

Խաղացած դերեր

Կուլա` ‹‹Պահանջվում է ստախոս›› Օրտենզիա` ‹‹Հյուրանոցի տիրուհին›› Օլիմպ` ‹‹Կասկածը կնոջ սրտում›› Իննա և քարտուղարուհի` ‹‹Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր›› Փահլեվան` ‹‹Մեծապատիվ մուրացկաններ›› Գոհար` ‹‹Խելահեղ օր›› Հարևանուհի՝ ‹‹Տեր, մի թող մեզ անտեր›› Հմայիլ` ‹‹Ազգային գործիչ›› Թեկլե` ‹‹Խանումի արարքները›› Դարյա Սեմյոնովնա` ‹‹Քնքուշ սրտից պատուհաս››:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան