top of page

Կարոնավիրուսով հիվանդ Միշուստինը

  • YO
  • 30 апр. 2020 г.
  • 1 мин. чтения

30.04.2020, ՄՈՍԿՎԱ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,–նշված է կայքում։ Նրա պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։


Միշուստինը կինքնամեկուսանա, նախարարների կաբինետը կշարունակի իր աշխատանքը, իսկ վարչապետը միշտ կապի մեջ կլինի նրանց հետ։


«Ձեզ առողջություն եմ մաղթում, շուտ կազդուրվեք։ Հուսամ` կմնաք նույն ակտիվ վիճակում և կաջակցեք մեզ կորոնավիրուսի հաղթահարման հարցում»,–վարչապետին ասել է Պուտինը։


Նշենք, որ Միխայիլ Միշուստինը 54 տարեկան է։ Նա ՌԴ վարչապետ է 2020 թվականի հունվարի 16-ից։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page