top of page

Կինս քաղաքավարական այցով է եղել բունկերում, գնացել է հրամկազմին ոգևորելու․ Նիկոլ Փաշինյան

27.06.2023

Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեսանյութերին, որ պատերազմի ժամանակ բունկերում  գտնվել են մարդիկ, որոնք այնտեղ գտնվելու իրավունք չունեն, մասնավորապես՝ իր կին Աննա Հակոբյանը։


«Ամենեւին փաստ չէ, որ այն մարդը, որը հրապարակել է այդ տեղեկությունը, խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, ինքը այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ: Որովհետեւ ինքը այդ ժամանակ եղել է ՊՆ ռազմական վերահսկողության վարչության պետը, եւ ինքը ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել: Ես դիմել եմ ՊՆ-ին, որ հիմնավորեն, որ նա այդտեղ գտնվելու իրավունք ուներ»,-ասաց նա:

Փաշինյանի ներկայացմամբ՝ Աննան Հակոբյանն իրեն ասել է, որ գնա և հնարավորության դեպքում մարդկանց օգնություն ցույց կտա։

«Այդ օրերին ահագին մարդիկ՝ կանայք, լքել էին Ստեփանակերտը։ Իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն է եղել, որ նաև մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովվենք»,- պատմեզ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ընթացքում Աննա Հակոբյանը շփվել է  նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։


Այդ ժամանակ էլ գաղափար է հնչել, որ Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակետում է. «Եղել են մարդիկ, որոնք կարծել են, որ դա դրական ներգործություն կունենա  և որոշվել է  «քաղաքավարական այց» անել հրամկազմին: Այդ քաղաքավարական այց է եղել, գնացել է բարևել է,  ոգևորել է, 10-15 րոպե մնացել է և դուրս եկել»,- նշեց նա։


Փաշինյանը հիշեցրեց, որ դրանից հետո իր կինը կոչով դիմել է, ստեղծվել է կանանց կամավորական փոքր ջոկատ, որը Սյունիքի մարզում իրականացրել է մարտական պատրաստություն, որից հետո նաեւ եղել է մարտական դիրքում, բայց ոչ առաջին դիրքում, այլ երկրորդ գծում եւ իրականացրել է մարտական հերթապահություն:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page