top of page

Կձերբակալե՞ն

14.06.2020, ԵՐԵՎԱՆ


Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին:


Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին:


Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ:


ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ սա բռնություն է ոչ միայն կուսակցության, այլեւ ՀՀ քաղաքացու դեմ: Նրանք հայտարարեցին, որ ներքին տեղեկություն ունեն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում եւ անձեռնմխելիությունից զրկելու հարց է բարձրացվում այս պահին:


Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել:


Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, թե ընտրակաշառքի մասին առավոտից շրջանառվող փաստաթուղթը ֆոտոշոփով է սարքված եւ կեղծ է: Նա եւս չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանին կարող են կալանավորել: Գեւորգ Պետրոսյանն էլ հավելեց, որ այսօրվանից Հայաստանը դարձավ բռնապետություն:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page