Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին


Սիրելի Յովհաննէս,


Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:


Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:


Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:


Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:


Համբոյրներով`

քո Կոմիտաս


08 հունիս, 1908

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան