14.09.2020
Պատմության համար թողնել, բայց նորացնել և վերակառուցել Երևանի Կոնդ թաղամասն՝ իր ինքնատիպ ոճով։ Այս նպատակին է միտված «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» ընկերության կողից ներկայացված՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը։
Այժմ հիմնականում ետնախորշերից բաղկացած Կոնդը քաղաքաշինական մեծ խնդիր է Երևանի համար։ Վիճակն օրհասական է նաև կոնդեցի ընտանիքներում, որոնք 21-րդ դարում շարունակում են ապրել անմարդավայել պայմաններում։ Իհարկե, նրանց սրտին մոտ կլինի մնալ ու ապրել իրենց հարազատ Կոնդում, բայց արդեն ժամանակակից բնակարաններում։ Այս նպատակով նախագիծն իր մեջ ամփոփել է մի քանի կանաչապատված բարեկարգ թաղամասեր՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով՝ դպրոցով, մանկապարտեզով, սպորտային համալիրներով և նույնիսկ երեխաների համար նախատեսված մի փոքրիկ ֆուտբոլի դաշտով։
Կենտրոնական հրապարակում կկազմակերպվեն զանազան քաղաքային և զբոսաշրջային միջոցառումներ։ Շարունակելով Սարյան փողոցը՝ հետիոտների համար Կոնդը կդառնա Երևանի սիրված վայրերից մեկը՝ ինքնատիպ ու լի կոլորիտով։ Թաղամասի կենտրոնը կվերածվի իրական հին Երևանին վայել մի հրաշալի հատվածի։
Դեռ խորհրդային ժամանակներից կոնդեցիները նոր կյանքի են սպասում, ինչը կարող է հնարավոր դառնալ՝ շնորհիվ «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» ընկերության ծրագրի։ Սակայն արդեն երկու տարի է՝ քաղաքային իշխանությունները որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում դրա կյանքի կոչման համար, ավելին՝ բյուրոկրատական չհիմնավորված սահմանափակումներով ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծում։ Փաստացի, ահռելի ներդրումների պատրաստ ընկերությունը չի արժանանում նույնիսկ իշխանությունների՝ ծրագրի հանրային քննարկումները սկսելու բարի կամքին։ Իսկ Կոնդի բնակիչները ստիպված կլինեն դեռ երկար սպասել նվաստացուցիչ ետնախորշերից դուրս գալի իրենց ճակատագրին։