top of page

Կոնդը՝ մրցույթով

  • 16 сент. 2020 г.
  • 1 мин. чтения

16.09.2020

Պետական մակարդակով կքննարկենք Կոնդ թաղամասի քաղաքաշինական խնդիրները, կկատարվի բազմակողմանի ուսումնասիրություն՝ պատմաճարտարապետական, տնտեսական, սեյսմիկ և այլ   ուղղություններով,- հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Հիշեցնենք, որ նախօրեին ՌՈՒՑՈԳ-ինվեստ ընկերությունը ֆիլմ էր ներկայացրել հանրությանը՝ Կոնդի ներկայիս անմխիթար վիճակի և դրա վերակառուցման իր ծրագրի մասին, որը մեծ մասամբ դրական էր ընդունվել հանրության կողմից։


Միաժամանակ, Ավինյանի խոսքով, Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մեր մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը և շունչը:


«Այս ամենի արդյունքում մենք ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության և զբոսաշրջության ակտիվացում,  ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացում, նաև աշխատատեղերի ստեղծում»,- հայտարարել է նա։


Նշվել է, որ այսօրվա քննարկման բուն բովանդակությունը վերաբերելու է Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթին: Մասնագիտական հանրույթի և մի շարք անհատ ճարտարապետների քննարկմանը ներկայացնելու հետո վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է:


«Աշխատանքային խմբի կողմից մրցույթի նախագծի քննարկումից ու վերջնական հաստատումից հետո Կոնդ թաղամասի ամբողջական և միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ»,-ասել է Ավինյանը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page