top of page

Կորոնավիրուսը կասեցրեց Daroink-ը

  • YO
  • 5 апр. 2020 г.
  • 1 мин. чтения


«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է   հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ:


«Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, պարզվել է նրա շփումների շրջանակը, եւ մեկուսացվել են աշխատակիցները:


«Այս պահին  արտադրությունը  կասեցված է, դեռ չենք որոշել մեր հետագա գործողությունները, վերլուծում ենք, սպասում ենք իրավիճակը կարգավորվի: Ամեն օր պարտադիր կերպով ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում»,- ասաց նա:


Նրա խոսքով` պարզ չի, թե որտեղ է վարակվել աշխատակիցը, իսկ լուրը, որ աշխատակցի ծնողները նույնպես աշխատում են ձեռնարկությունում, չի համապատասխանում իրականությանը:


«Նրա ծնողները մեզ մոտ չեն աշխատում, այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: Ինքն էլ միայն մեկ օր է ջերմություն ունեցել, ու դրանից հետո ոչ մի սիմպտոմ չի ունեցել, բայց գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հավելեց նա:


Կարապետ Աֆրիկյանը նշեց, որ պարետատնից իրենց մոտ ստուգումներ կատարվում են, անընդհատ ախտահանվում է տարածքը, աշխատակիցներն էլ պահպանել են համաճարակի ժամանակ ցուցված կանոնները:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page