top of page

Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը

  • T S
  • 29 мар. 2020 г.
  • 1 мин. чтения

76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է LePoint.fr–ը։

«Դևեջյանը մահացել է գիշերը, նա վարակվել էր կորոնավիրուսով, ինչի համար էլ վերջին օրերին հոսպիտալացվել էր»,–գրում է կայքը։

76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։

Դևեջյանը  ծնվել է Ֆրանսիայում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ է։


Դևեջյանն ակտիվորեն զբաղվում է Ֆրանսիայի քաղաքական կյանքով։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆել է զբաղեցրել։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմներից էր։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարել է համավարակ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page