top of page

Կորոնավիրուս մանկատանը

  • YO
  • 25 мая 2020 г.
  • 1 мин. чтения

25.05.2020, ԵՐԵՎԱՆ

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր՝ մայիսի 25–ին, կորոնավիրուսի 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական արդյունքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:


«Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան: Ամենասկզբում՝ երեկ չէ առաջին օրը երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասաց Մարտիրոսյանը:


Նրա խոսքով՝ այս պահին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասնելի առողջության ինստիտուտից («Բաբլոյան» կենտրոն):


«Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է: Այս պահի դությամբ բոլորն իրենց լավ են զգում, բարդացման դեպքեր չկան: 15 դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասաց Մարտիրոսյանը:


Նա ընդգծեց, որ փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, իսկ մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:

«Որևէ մեկը մուտքուելք չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել: Միայն այդ դայակն է երեկ չէ առաջին օրն իրեն վատ զգացել», - ասաց Սոնա Մարտիրոսյանը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page