top of page

Կույր ռուասիրությունը հայերի թիվ մեկ թշնամին է

  • YO
  • 21 сент. 2022 г.
  • 1 мин. чтения

21.09.2022

Դասական եվրոպացի փիլիսոփայի դեմքով այս անձնավորությունը ՀայաստանիՀանրապետության վարչապետ Համազասպ Օհանջանյանն է: Նայելով նրա աչքերինհասկանում ես, թե նրա էության մեջ հատկապես ինչն են մարդիք հիմք ընդունել, երբնրա տապանի վրա որոշել են գրել. «Ապրեց՝ ինչպես քարոզեց»:


Հանուն հայոցպետականության կայացմանը Համո Օհանջանյանը Ղարաքիլիսայի ճակատամարտումկորցրեց իր որդուն՝ Մոնիկին, բայց չվհատվեց և շարունակեց իր ամբողջ էությունն ուկորողությունը ներդնե լհայկական պետության կայացման գործին:


1920թ. մայիսին, դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ, նավճռականորեն ճնշեց հայ բոլշևիկների կողմից բարձրացրած խռովությունն ընդդեմօրինական իշխանության, քանզի, անցնելով ցարական բանտերով և աքսորներով, քաջգիտակցում էր հայերին և նրանց անկախ պետականությանը սպառնող վտանգը, որգալիս էր այդժամ «Կարմիր Հյուսիսից»:


1920-ի հուլիսին, դիմելով իր հայրենակիցներին, Օհանջանյանը մասնավորապես, ասելէ. «Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիվ, միշտիր հոգու խորքում ունեցել է մի հիվանդոտ մտայնություն, որից նա դժվարությամբ էկարողանում ազատվել: Դա այն կույր ռուսասիրությունն է, որ միևնույն ժամանակդարձել է մեր հասարակական–պետական կյանքի ամենացավոտ վերքը…ես պարտք եմհամարում կրկին անգամ հիշեցնել, որ հայ կյանքի ամենախոշոր վերքըռուսասիրությունն է, որը պետք է բոլոր միջոցներով արմատախիլ անել, քանի որռուսասիրությունը ներկայումս մեր թշնամիներից խոշորագույնն է»:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page