top of page

Հախվերդյանը կոչ է արել գրագետ մարդկանց պայքարել ռուսական դպրոցների դեմ

26.07.2022

«Եթե մեր ժողովրդի մեջ կան գրագետ մարդիկ, նրանք, իհարկե, պետք է պայքարեն ռուսական դպրոցների դեմ, որովհետև դա լուծվելու առաջին ուժեղ գործոնն է», այսօր հրավիրած ասուլիսում ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը։


«Էնքան հաբրգեցին, լկտիացան ռուսները, որ նրանց Զախարովան ասաց, որ նույնիսկ ուղղափառ եկեղեցիներ պիտի բացեն այստեղ։ Այսինքն՝ սրանք էնքան են հանդգնել, որ ոչ միայն ռուսական դպրոցներ են ուզում բացել։ Դե մենք գիտենք, որ իրենց մտքի մեջ մեզ հաշվում են իրենց տերիտորիան, մենք նրա գաղութն ենք։


Բայց էս գաղութատիրական ամեն ինչը շատ երկար չի մնալու, մենք հիմիկվանից արդեն վճռականորեն պիտի պայքարենք թե ուղղափառ եկեղեցիների, թե ռուսական դպրոցների դեմ։ Եթե նրանք մեզ ասում են՝ այստեղ բացեք ռուսական դպրոցներ, նույն ձևով մենք կարող ենք ասել՝ բացեք հայկական դպրոցներ Կրոսնադարում և մնացած վայրերում։ Բայց հայերն այնքան ստրկամիտ են ու այնքան անգրագետ, որ չեն էլ հասկանում, թե ինչ են ուզում իրենց հետ անել։ Սա խոպանչիների, քյաբաբ սարքողների ազգ է դարձել արդեն վաղուց, ում մի հատ կաֆե կամ քյաբաբնոց են տալիս Ռուսաստանում, հայերը դրանով գոհանում են ու ասում՝ Путин дал армянам проход․ Դե պռախոդը տվել ա, այ տղերք, ձեր եփած ճաշը դուք եք ուտելու, դե կերեք։ Հայաստանում մարդկանց ինչ-որ գրագետ քանակ դեռ կմնա, կպայքարի, բայց ձեր անգրագիտության պատճառով դուք Ռուսաստանում լուծվելու եք», ասաց Հախվերդյանը։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page