top of page

Հակառեկորդների երկիրը

26.06.2020, ԵՐԵՎԱՆ

Առաջիկայում Հայաստանում ստիպված են գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ Պարետատան նիստից հետո նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ։ Մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտած քաղաքացիների տուգանքները պետք է բռնագանձվեն։ Մենք քննարկում ենք օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնց միջոցով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահն առավել կարճ կտևի»,-ասաց Փաշինյանը։


Վարչապետը նշեց, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով գտնվում է աշխարհի «առաջատարների» շարքում։ 

Նրա խոսքով՝ մեզ մոտ հակահամաճարակային կանոնների խախտումներն առավել ցայտուն օրինակներ են ստանում։


«Ունենք արդեն քրեական գործ կորոնավիրուսով վարակված անձի նկատմամբ, որը որոշել էր տաքսի վարել»,-ասաց նա։


Վարչապետը կրկին նշեց, որ իրենց նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, այլ կորոնավիրուսի տարածման տեմպը կոտրելը։


Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page