top of page

Հաղթած ժողովրդին թալանեցին ու ստրակացրին, պարտված ժողովրդին թողեցին կատարյալ ստորացված ու անտեր...

  • 26 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

26.09.2023



Հայաստանի երրորդ հանրապետության վերջին օրը 1998թ փետրվարի 3-ն էր:

Դրանից հետո իշխանությունը ռազմաքաղաքական հեղաշրջման արդյունքում զավթեցին դաշտային հրամանատարները:


Արտաքին քաղաքականության հենքում դրվեց լոբբինգը և թուրքին Հայոց ցեղասպանության հարցով ճնշելը և Քուռ-Արաքսյան դոկտրինը:


2018թ ապրիլի 23-ին դաշտային հրամանատարներին տապալեց անզուսպ պոպուլիզմը:


* * *


Ըստ ամենայնի, ռուս-ադրբեջանական համատեղ վերահսկողության տակ կմնա Ստեփանակերտ-Իվանյան-Ասկերան նեղ շերտը, իսկ մնացյալ տարածքները անցնում են Ադրբեջանին: Ռուսական ռազմաբազան Իվանյանում է՝ մեր կառուցած և այդպես էլ չշահագործած օդանավակայանում: Այդպես ռուս խաղաղապահների համար հեշտ է՝ մի շերտ ու վերջ:


Թե քանի հայի կպարտադրեն մնալ Արցախում, դժվար է ասել: Բայց ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը աշխարհին պետք է ցույց տա, որ տեղի է ունենում հայերի "ինտեգրացիա", իսկ ռուսները "ինտեգրացիան" կփորձեն երկարաձգել, որ փրկեն Ռուսաստանի հավերժ և անդավաճան, բարեկամ հայ ժողովրդին:



Թաթուլ Հակոբյանի «Մղձավաջ, որ վերջ չունի» շարքից

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page