29.04.2020, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ
Ամաչկոտ բնավորությունը և նիհար, թուլակազմ մարմինը նրան հեշտ թիրախ էին դարձնում խուլիգանների համար։ Բայց նա նաև կռվարար էր, համառ ու երբեք չհանձնվող, անգամ եթե շանսերն ու իր հոգեառների չափերը նրա դեմ էին։ Քըրքը հասակակիցների շրջանում լեգենդի նման մի բան դարձավ մի օր դպրոցից տուն գալու ճանապարհին ծեծ ուտելուց հետո։
«Այդ տղան մի լավ ծեծեց նրան, շատ ուժեղ ծեծեց, - հիշում էր նրա ընկեր Լեո Լենգլուան, որն այդ ժամանակ այդտեղ էր եղել։ Հաջորդ օրը Քըրքը սպասեց այդ տղային ու նորից կռվեց հետ։ Ու այդ տղան նորից ծեծեց նրան»։
Նրանք այսպես երեք թե չորս անգամ իրար հետևից կռվեցին։ Անգամ պարտվելով` Քըրքը նկատում էր, որ յուրաքանչյուր կռվից հետո խուլիգանն ավելի քիչ ագրեսիվ է դառնում։ Իսկ խուլիգանը, անգամ հաղթելով, զգում էր, որ Քըրքն սկսում է լուրջ անախորժություն դառնալ։ Քըրքի համար այս մրցակցությունը պատվի հարց էր։ Խուլիգանի համար սովորական, աստիճանաբար ավելի ու ավելի տհաճ գործ։ Նա թևաթափ էր լինում։ Վերջապես Քըրքը վերջինը մնաց ոտքի վրա։ Խուլիգանը հանձնվեց։ Կռիվները դադարեցին։
Եվ վերջում նրանք լավ ընկերներ դարձան։
Հատված «Խաղացողը» գրքից