top of page

Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրը հիշում ենք հաղթանակի մարշալին՝ «Լեռնային արծվին»

  • 18 февр. 2024 г.
  • 3 мин. чтения

18.02.2024



«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջհառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտըհաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:


Համազասպ Բաբաջանյան 



«Ասպետի պես ազնիվ, ճգնավորի պես համեստ, զինվորի պես պարզ ու սրտաբաց...»:      


Վասիլի Գրոսման 



«Խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:


Գեորգի Ժուկով



Ապագա լեգենդար հրամանատարի սերը իր հայրենի բնակավայրի` Չարդախլուի նկատմամբ ձևավորվել է դեռևս մանկության տարիներին, երբ Համազասպը իր հոր` հովիվ Խաչատուրի հետ, հաճախ էր լինում սարերում:


Հովհաննես Բաղրամյանի համերկրացին ուսումն սկսել է հայրենի գյուղի ծխական դպրոցում: Սակայն Համազասպը ստիպված է լինում ուսումը կիսատ թողնել, քանի որ հայրը որոշում է ընտանիքը տեղափոխել Թիֆլիս: Ապագա մարշալը Թիֆլիսում ընդունվում է տեղի հայկական դպրոցներից մեկը: Մի քանի տարի հետո Բաբաջանյանների ընտանիքը կրկին տեղափոխվում է հայրենի գյուղ, որտեղ Համազասպը զբաղվում է հոգագործությամբ:


Փառահեղ ուղու սկիզբը 


Համազասպ Բաբաջանյանը Կարմիր բանակ է զորակոչվել 1925 թվականին:


Երիտասարդ զինվորականը շատ լավ է դրսևորում իրեն, և նրան ուղարկում են ուսանելու Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը: Գերազանցությամբ ավարտելով վերը այն` Համազասպը շարունակում է ուսումը Թիֆլիսի Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում, որն ավարտելուց հետո ստանձնում է Կովկասյան 4-րդ հետևակային գնդի դասակի հրամանատարի պաշտոնը: Այնուհետև, նա` որպես հրամանատարի տեղակալ, ծառայության է անցնում Լենինգրադի հետևակային գնդում: Համազասպն առաջին մարտական մկրտությունն ստացել է խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940 թթ.): Այս մասին պատմում է զորավարի կենսագիր Կլիմենտ Հարությունյանը իր «Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան» գրքում: 


Հայրենական մեծ պատերազմ 


Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` մայոր Բաբաջանյանը 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալն էր: Որոշ ժամանակ անց`1941թվականի աշնանը, նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Սմոլենսկի և Օրյոլի մարտերում նա ցուցաբերում է անձնազոհություն և խիզախություն: Շուտով նրա ղեկավարած գունդն առաջինը ԽՍՀՄ զինված ուժերում ստանում է գվարդիականի տիտղոսը:


Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները ավարտելով` 1942 թվականին Համազասպ Բաբաջանյանին նշանակվում է մեքենայացված բրիգադի հրամանատար: Նա մասնակցում է Կուրսկի ճակատամարտին:


«...Ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը:


Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»,- վերհիշում է մարշալ Բաբաջանյանը իր «Հաղթանակի ճանապարհներ» գրքում:                     

 

Կազատինի գրավումը   


Մարշալ Բաբաջանյանը մասնակցում էր Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը և մեծագույն ներդրում ունեցավ նաև Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944 թվականից Համազասպ Բաբաջանյանը Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր:


Նա իր հրամանատարական փայլուն տաղանդը դրսևորեց հատկապես Կազատինի գրավման ժամանակ: Վերմախտը մեծաքանակ զորքեր էր կուտակել Բելգորոդի ուղղությամբ («Վագր» և «Հովազ» տանկերից կազմված 19 դիվիզիա):


Բաբաջանյանը վճռել էր քաղաքը գրավել գիշերով` դրանով իսկ հանկարծակիի բերելով թշնամուն: Նա հրամայել էր միաժամանակ միացնել բոլոր տանկերի, մեքենաների, զրահապատ ինքնագնացների լույսերը, շչակներն ու ազդանշանները («Բաբաջանյանական ռեյդ»): Կազատինի գրավումից հետո նրա տանկային կորպուսը գրավում է ավելի քան 50 քաղաք և բնակավայր: Մարտերից մեկում Համազասպ Բաբաջանյանը ծանր վիրավորվում է: Մի զինվոր հրամանատարին 3 կմ տանելով` հասցնում է թիկունք: Ապաքինվելուց հետո նա վերադառնում է ռազմաճակատ: 1944 թվականի ապրիլի 26-ին Համազասպ Բաբաջանյանն արժանանում է Խորհրդային Միության հերոսի կոչման` պարգևատրվելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Բեռլինի գրավման ժամանակ նա արդեն զրահատանկային զորքերի գեներալ-մայոր էր:  

                                               

Ուշագրավ փաստեր        


Համազասպ Բաբաջանյանին անվանում էին «Ծիտիկ», «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ» և «Սև վագր»: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրեթե բոլոր խնջույքներին առաջինը  Բաբաջանյանի կենացն էր խմում:


Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայել է իբրև բանակի շտաբի պետ, այնուհետև`հրամանատար:

Բաբաջանյանին է պատկանում հետևյալ խոսքը. «Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»:  



Կենսագրական լրացուցիչ տվյալներ 


Համազասպ Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականի փետրվարի 18-ին, Ելիզավետպոլինահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում:


1959-1967 թվականներին Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր, որիցհետո` մարշալ Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետը, 1969 թվականից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատարը:


1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվել է ԽՍՀՄ զրահատանկայինզորքերի մարշալի կոչում:


1962-1970 թվականներին Համազասպ Բաբաջանյանը ընտրվել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀԳերագույն խորհուրդների պատգամավոր:


Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր:  

Արժանացել է Լենինի 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովիառաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդաստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիրաստղի շքանշանների:


Մահացել է 1977 թվականի  նոյեմբերի 1-ին Մոսկվայում և թաղվել է տեղի Նովոդևիչյանգերեզմանատանը, որտեղ տեղադրված է նաև նրա հուշարձանը:  


Նրա անունով է կոչվել ԼՂՀ զորամասերից մեկը, Երևանի փողոցներից և դպրոցներից մեկը, Մոսկվայի հրապարակներից մեկը: 1970 թվականին նկարահանվել է «Հանդիպում մարշալիհետ» վավերագրական կինոնկարը նրա` Երևան կատարած այցի մասին:


 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page