24.07.2024
Համաձայն հնդկական IADN լրատվական գործակալության հրապարակած նոր հաղորդագրության՝ Հայաստանը 2024-2025 ֆինանսական տարում հայտնվել է հնդկական զենք գնող առաջատար երկիրը՝ հասնելով $600 մլն գնման ընդհանուր ծավալի։
Ռազմական ծախսերի այս զգալի աճը արտացոլում է Հայաստանի ջանքերը՝ արդիականացնելու իր զինված ուժերը տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում: Չնայած բանակում լուրջ բարեփոխումների բացակայության մասին ձևավորված մտայնության՝ վերջին տարիներին հայաստանը ակտիվորեն ամրապնդում է իր պաշտպանությունը՝ փորձելով բարելավել իր զինված ուժերի մարտունակությունը:
Հնդկաստանն իր հերթին շարունակում է ամրապնդել իր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում։ Իրենց արտադրանքի որակի և մրցունակ գների շնորհիվ հնդկական սպառազինության ընկերությունները գնալով ավելի գրավիչ են դառնում օտարերկրյա հաճախորդների համար: Հայաստանի մատակարարումները ներառում են ժամանակակից սպառազինության տարբեր տեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա և հակաօդային պաշտպանության համակարգեր։
Փորձագետների կարծիքով՝ այս համագործակցությունը կարող է կարևոր քայլ լինել Հնդկաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Ակնկալվում է, որ հետագա մատակարարումները կնպաստեն ոչ միայն Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը, այլև երկրների միջև տեխնոլոգիական փոխանակման զարգացմանը։
Երկու երկրների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում գործարքի մանրամասները մեկնաբանելուց, սակայն պարզ է, որ այս պայմանագիրը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար։
Հայաստանը ստանում է անհրաժեշտ տեխնիկա իր շահերը պաշտպանելու համար, իսկ Հնդկաստանը շարունակում է իր հաջող ընդլայնումը սպառազինության համաշխարհային շուկայում՝ ամրապնդելով իր տնտեսությունն ու քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում: