top of page

Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել. ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ

  • 15 мар. 2024 г.
  • 1 мин. чтения

15.03.2024



«Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։


Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։


Հարցին, թե Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի առջև, Ստանոն, մասնավորապես, պատասխանել է․ - «Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են նման ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։


ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է՝ երբ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, ԵՄ անդամ երկրները քննարկում են հայտը, այնուհետև ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա համապատասխան որոշում են կայացնում։


Երկու օր առաջ ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:


«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է բանաձևում։

Պաշտոնական Երևանը ողջունեց բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։


Պարտադիր կատարման ուժ չունեցող բանաձևը դարձավ Եվրամիության առաջին պաշտոնական արձագանքը եվրոպական ընտանիքին մերձենալու ցանկությունների մասին Երևանից վերջին շրջանում հնչող հայտարարություններին։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page