top of page

Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել հակաիսրայելական բանաձևին

28.10.2023



ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև և պահանջել մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված և պաշտպանել խաղաղ բնակչությանը, հայտնում է BBC-ն։


Արաբական երկրների կողմից մշակված բանաձևն ընդունվել է 120 կողմ, 14 դեմ ձայներով (Իսրայելն ու ԱՄՆ-ն դեմ են քվեարկել):


Ձեռնպահ է քվեարկել 45 պետություն, սակայն բանաձևը համարվում է ընդունված, եթե կողմ է եղել քվեարկողների ընդհանուր թվի երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։


Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն, բայց արտացոլում են համաշխարհային հանրության տրամադրությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պարտադիր կլիներ, սակայն այն ընդունելու չորս փորձ խափանվեց այս կամ այն ​​երկրի վետոյի պատճառով: Ինչպես նշում է Reuters-ը, Կանադան փորձել է բանաձևում ներառել «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հրձակումը... և պատանդառությունը» դատապարտող կետ, սակայն այս ուղղումը չի ընդունվել՝ «կողմ» է քվեարկել 88 երկիր, «դեմ»՝ 55-ը։


Բանաձևը, սակայն, պահանջում է բոլոր պատանդների «անհապաղ և անվերապահ ազատում», ինչպես նաև նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք։


Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևի ընդունմանը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page