top of page

Հայաստանը մտավորականներ չունի. ո՞ւմ են պետք ձեր մեդալները, քանի՞ գրոշ արժեն ձեր կոչումները

  • 20 мая 2023 г.
  • 1 мин. чтения

20.05.2023

Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը մտավորականներ ու արվեստագետներ ունի, առավել ևս՝ ՀՀ ժողովրդական արտիստներ։


Խորապես զղջում եմ, որ Հայկական երկրորդ հեռուստաալիքով 20 տարի մշակույթ եմ լուսաբանել ու մեծարել հայ ազգի մշակութային գործիչներին։

Ո՞ւմ են պետք ձեր մեդալները, քանի՞ գրոշ արժեն ձեր ժողովրդականի ու վաստակավորի կոչումները, եթե Հայրենիք չունենաք, եթե թաքնվել եք 18-20 տարեկան զինվորի հետևում, ո՞վ է ձեզ ժողովրդականի մեդալ ու կոչում շնորհել. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։


Առանց ժողովրդի ու Հայրանիքի, դուք ո՞վ եք, ինչացո՞ւ եք։ Կրավորական, վախվորած, «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ի՞նչ գործ ունենք քաղաքականության հետ, մերը մշակույթն է» ասելով՝ մինչև ե՞րբ եք կրավորական, վախվորած կեցվածքով ապրելու։


Հայկական երկու պետությունների չլինելու վտանգը ձեզ չի հուզում. դա իմացանք, բայց զոհված զինվորի մորն են դատում, գոնե հիմա ցույց տվեք, որ էս աղետի նկատմամբ անտարբեր չեք։


Կոմիտաս, Թումանյան, Չարենց, Բակունց, Մահարի. մի կաթիլ անգամ նրանցից չկա՞ մեջներդ։


Նաիրա Փայտյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page