top of page

Հայաստանը պայծառ կետ է դառնում տարածշրջանում. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին

  • YO
  • 31 мая 2023 г.
  • 1 мин. чтения

31.05.2023

Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների՝ ժողովրդավարության ասպարեզում իրենց անսասան հանձնառության համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։


«Սրանով Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա», - ասաց դեսպանը։


Նա ընդգծեց՝ անչափ հպարտ է այն աշխատանքով, որ Միացյալ Նահանգները հայ հասարակության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։


«Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը և հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից։


ԱՄՆ-ն աջակցում է ձեր ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։


Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ և ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը, խոսքի ազատությունը։


Մենք նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունը և խրախուսելով Հայաստանի ամուր քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը։


Միասին կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը գերակայում են», - հայտարարեց դեսպան Քվինը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page