top of page

Հայաստանից 2,5 մլն հայերի արտագաղթի քարտեզը, կամ «միջանցքի» ռեբրենդինգը

20.11.2023



ՀՀ պետականության կազմաքանդման՝ իր առաջնորդած ծրագրի «ռեբրենդինգը» ՀՀ վարչապետի աթոռին դրված սրիկան ներկայացրեց հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ այն անվանելով «խաղաղության խաչմերուկ»։ Իսկ պրեզենտացիան արեց Թբիլիսիում հոկտեմբերի 26-ին, իր ենթականերին հանձնարարելով հնարավոր ու անհնար բոլոր ատյաններում ներկայացնել այն։


Հայ հանրությունը երեւի նկատել է, որ ՀՀ պետականության կազմաքանդման իր առաջնորդած ծրագրի տարբեր փուլերում Նիկոլ-քպ-ական տականքը միակամ ու միաբերան, ռոբոտի պես կրկնում է համապատասխան թեզը։ Մասնավորաբար, Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը եւ Արցախի օկուպացիան ապահովվում էր «ԼՂ ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» նիկոլական ագենտուրային կարգախոսով՝ 29,8-ի, Ալմաթիի հռչակագրի ու ՀՀ տարածքի կադաստրային թղթի մասին մանիպուլյացիաներով։


Նիկոլ-քպ-ական տականքը այդ կարգախոսը հակադրեց միջազգային ատյաններում եւ արեւմտյան երկրների ղեկավարների մակարդակով Արցախի խնդրի՝ երեք հիմնարար սկզբունքների հիմքով կարգավորման պահանջներին։ Կարգախոսն ի վերջո հաճույքով ընդունեցին ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը՝ հայերի իսկ ձեռքով ազատվում էին մի մեծ գլխացավանքից։


Արցախի օկուպացիան բացում է ՀՀ մնացած տարածքի օտարման եւ բնակչության տարագրման ճանապարհը՝ Արցախում հաջողությամբ կիրառված սխեմայով։ ՀՀ պետականության վերացման վերջին փուլը Նիկոլ-քպ-ն անվանել է «խաղաղության խաչմերուկի հայեցակարգ»։ Թբիլիսիում Նիկոլի պրեզենտացիայից հետո տարբեր մաստի քպ-ականներ ՀՀ հարկատուների հաշվին եւ ՀՀ պետական լծակներն օգտագործելով լեգիտիմ հիմքեր են ստեղծում դրա համար։


Մասնավորապես, այդ մաքոքը գլխավորում է Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳՆ կայքում նրա լոնդոնյան հանդիպումների վերաբերյալ տասնյակ հաղորդագրությունները դրա վկայությունն են։ Լոնդոնից Միրզոյանն անցել է Բրյուսել եւ հասել Եվրամիության կողմից «խաղաղության խաչմերուկի» հավանությանը։


Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանրությանը արդեն հասկանալի բառախաղով խոստովանել է, որ «խաղաղության խաչմերուկը» ՀՀ տարածքի՝ միջանցքներով օտարման հայեցակարգն է (միջանցքի հետ կապված տարբեր խոսակցություններ են եղել։ Մենք այս գաղափարի մեջ մտցրեցինք պարամետրեր, որոնց շուրջ բացառապես քննարկումներ անցկացրինք և նաև արտահայտեցինք մեր դիրքորոշումը. Փաշինյան), Ֆինանսների նախարարն իր հերթին հայտարարել է, որ 2024-ի բյուջեում նախատեսված են միջոցներ խաչմերուկը կյանքի կոչելու համար։


«Խաղաղության խաչմերուկ»-քարտեզում նշված հաղորդակցությունների գծով սկզբի համար ՀՀ տարածքի ընդհուպ 70 տոկոսը անցնելու է թշնամու վերահսկողությանը նիկոլական «ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության» լոլոների ներքո: Իսկ «գլխավոր գիծը» Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքն է, որով էլ տեղի է ունենալու ՀՀ մնացած բնակչության տարագրումը։


Երբ ամիսներ առաջ մանրամասն եւ, ինչպես պարզվեց հետագայում՝ ճշգրիտ նկարագրում էինք «ԼՂ ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» թեզի իմաստն ու հետեւանքները, մեզ մեղադրում էին ծայրահեղության եւ նման բաների մեջ։ «Խաղաղության խաչմերուկի» իմաստն ու հետեւանքները ներկայացնում ենք նույնքան «ծայրահեղ», փորձելով կանխել այն իրավիճակը, երբ Մարգարայի ճանապարհին խցանումներում ամենա-ամենա ․․․ միտքն այն է լինելու, թե «ինչպես պատահեց, որ մի քանի ճիճուներ մեզ այս վիճակին հասցրին»։


Ծրագրերը պարտադիր չէ, որ իրականանան, դրա համար նախ ճիճուների հարցն է պետք լուծել՝ դուրս գալով դաշտը հեղեղած՝ ուղեղների լվացմամբ զբաղվող ռուսապատկան ու «արեւմտամետ» թշնամական մեդիայի ու քաղաքագիտության քարոզչության թմբիրից։ Այդ դեպքում թե իրավիճակը, թե անելիքը հստակ ուրվագծվելու են։



Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page