top of page

Հայաստանի դեսպանը մեկնել է Բուչա և դատապարտել ռուսական ագրեսիան. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին

  • 10 июн. 2024 г.
  • 1 мин. чтения

10.06.2024



Ռուսաստանի իշխանությունները «ոչ բարեկամական քայլ» են համարում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք և ուկրաինացիների հետ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում համերաշխության հայտարարությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Վլադիմիր Կարապետյանը հունիսի 2-ին Բուչա էր այցելել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ դեսպանությունից, պաշտոնյաները հարգել են 2022 թվականին ռուսական օկուպացիայի ժամանակ զոհված Բուչայի բնակիչների հիշատակը և ուկրաինացի բժիշկներին դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն են հանձնել։


Զախարովայի խոսքով՝ Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին, քանի որ «Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և Ռուսաստանին ուղղված անընդունելի հայտարարությունների հետ կապված»։


«Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները համերաշխ են դրան»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page