top of page

Հայաստանի շրջանները ներկայացվում են որպես «արեւմտյան ազերբայդժան», և սա արդեն հիվանդ պատրանքներ չէ

7 июл. 2023 г.
1 мин. чтения

07.07.2023



Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Երեւանը եւ Հայաստանի շրջանները ներկայացվում են որպես «արեւմտյան ազերբայդժան»։ Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերում գրել է, որ «Ի ցույց դրված հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»:


Ով պետք է մերժի, Բաքո՞ւն։ Միջազգային հանրությո՞ւնը, որին ՀՀ իշխանության մեջ ներդրված քպ-ական թշնամին «հասցեագրում» է հայկական խնդիրները, իրականում՝ ուրանում դրանք։ Բաքվի «թշնամական հռետորաբանությունն» իրականում աջակցություն է Նիկոլ-քպ-ին՝ «խաղաղ օրակարգին այլընտրանք չկա»։


«Արեւմտյան ազերբայդժանը» Բաքվի ի ցույց դրված հիվանդ պատրանքները չեն, ինչպես գրում է սիրունատես խոսնակը, այլ հետեւողական քաղաքականություն, որի իրագործման մեխանիզմը Նիկոլ-ՀՀ ԱԳՆ խաղաղ օրակարգն է՝ Արցախի ոչնչացմամբ եւ ՀՀ մնացյալ տարածքն անպաշտպան թողնելով։ Զորքի հայելային հետքաշումը Բաքվի, Ռուսաստանի ու Արեւմուտքի առաջարկը չէ, այլ՝ Նիկոլի։


Այսպես կոչված անկլավների հանձնումով ապահովվելու է Բաքվի լիարժեք վերահսկողությունը ՀՀ մայրուղիներին, զուգահեռ իրականացվելու է «փախստականների վերադարձը», այն է՝ ցապարների զանգվածային բնակեցումը Երեւանում եւ ՀՀ մայրուղիների երկայնքով։


«Արեւմտյան ազերբայդժանի» ծրագրին եւ իրագործման մեխանիզմներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է՝ հեռանկարի մանրամասն նկարագրությամբ։ Ռուսաստանը հեռանում է, եւ հեռանալուց առաջ Հայաստան չպետք է մնա՝ այն հանձնվելու է ռուսների կերտած ու անվանակոչած «ազերբայդժանին»։ Իսրայել-ՌԴ-Թուրքիա եռյակ կոալիցիայի այս ծրագրի համակարգողն ու օպերատորը Փաշինյանն է իր ԱԳՆ կոչված կառույցով, մեխանիզմը՝ խաղաղ օրակարգը, որի շուրջ քպ-ական թշնամին փորձում է ձեւավորել ներքին ու արտաքին կոնսենսուս։


Որքան էլ տխուր հնչի ապագա պլանավորող եւ նոր մոդելի հայրենասեր շերտերի համար, Հարավային Կովկասում չեն լինելու միմյանց ամբողջականությունը ճանաչած Հայաստան ու «ազերբայդժան» եւ խաղաղ համակեցություն։


Դատարկաբանություններով հնարավոր չէ քողարկել իրականությունը, որն այսօր ուրվագծված է չափազանց հստակ, այդ թվում միջազգային դերակատարների դիրքորոշումներով՝ կամ վերանում է Հայաստանը, կամ իրագործվում է ռուսական կաբինետներում մտահղացված ցապար ցեղերի միավորի՝ «ազերբայդժանի» արմատական ու անճանաչելի վերաֆորմատավորումը՝ հայկական իրավունքների ու քաղաքական դերակատարության հայտի հիմքով։ Սա է հայության լուծելիք խնդիրը՝ Հայաստանի դեմ թշնամական ծրագրերի խորտակումը։


 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page