top of page

Հայաստանի քաղաքացիներին հորդորում ենք լքել Ռուսաստանի տարածքը կամ գոնե հեռանալ թեժ գոտիներից

24.06.2023

Ելնելով զարգացող կոնֆլիկտից, որը առաջացել է Եվգենի Պրիգոժինի՝ Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկների հետ Ռուսաստանով մեկ զինված երթի մասին անհանգստացնող տեղեկատվությունից, կոչ ենք անում Ռուսաստանի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ապահովելու իրենց անվտանգությունը և լքելու երկրի տարածքը։ Դրա անհնարինության դեպքում հորդորում ենք ճանապարհներ գտնել արևմտյան շրջաններից ժամանակավորապես դեպի Ռուսաստանի միջին հատված տեղափոխվելու համար: Սա հատուկ վերաբերում է Ռոստովի, Վորոնեժի, Լիպեցկի և Մոսկվայի երկրամասերում ապրողներին:


Հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը հայտարարեց «Արդարության երթի» իր որոշման մասին։ Որպես այս որոշման պատճառ նա նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ երկարատև հակամարտությունը և ռուսական ուժերի կողմից Վագների դիրքերի վրա ենթադրյալ հրթիռակոծությունները (այս պնդումները չեն հաստատվել): Գիշերը վարձկանները գրավեցին Դոնի Ռոստովը և առաջ շարժվեցին դեպի Վորոնեժ։ Ռուսական բանակը պարբերաբար դիմադրում է, և արդեն կան կորուստներ։ Պրիգոժինը ծրագրում է շուտով հասնել Մոսկվա։


Հաշվի առնելով աճող սպառնալիքները և հակամարտության տեւողությունը՝ մենք կոչ ենք անում Ռուսաստանում ապրող հայազգի քաղաքացիներին հատուկ ուշադրություն դարձնել իրենց անվտանգությանը։ Նման բարդ իրավիճակում ողջամիտ քայլ կլինի դիտարկել պոտենցիալ հակամարտության գոտիները ժամանակավորապես լքելու հնարավորությունը։


Անվտանգությունը պետք է առաջնահերթություն լինի Ռուսաստանում գտնվող յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու համար:


Yerevan Online Magazine

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page