top of page

Հայաստանի օրհներգի երաժշտությունը Բարսեղ Կանաչյանը գողացել է ռուսական բալետից. ևս մեկ պատճառ փոխելու այն

05.04.2024



Երաժշտության և սիմվոլների աշխարհում յուրաքանչյուր նոտա և տող ունի իր պատմությունը, իր արմատները, երբեմն էլ իր գաղտնիքները: Սակայն երբ առեղծվածը վերաբերում է ազգային օրհներգին, այն առանձնահատուկ նշանակություն է ստանում, քանի որ հիմնը սոսկ մեղեդի չէ, այն սուրբ խորհրդանիշ է, որը մարմնավորում է ազգի ոգին ու նրա պատմությունը։


Երաժշտասերները վաղուց գիտեն հայկական օրհներգի մասին մի ամոթալի ճշմարտություն. այն փոխառված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից։ Գլազունովն այս բալետը գրել է 19-րդ դարի վերջին, և հենց այդտեղից էլ Բարսեղ Կանաչյանը փոխառել է /իսկ իրականում՝ գողացել/ Հայաստանի օրհներգը դարձած մեղեդին։


Այս լուրն իսկական ցնցում էր շատերի համար, հատկապես նրանց համար, ում համար հիմնը ասոցացվում էր ազգային պատմության ու մշակույթի հետ:


Սա հարցեր է առաջացնում ազգային խորհրդանիշների պատմական ճշգրտության և նշանակության վերաբերյալ: Այն հիշեցնում է մեզ, որ պատմությունն ու մշակույթը հաճախ փոխկապակցված են, և որ կարևոր է իմանալ մեր խորհրդանիշների և օրհներգների իրական ծագումը և, հասկանալով ճշմարտությունը, փոխել այն:


Մարգո ՎԱՐԴԱՆՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page