Հայերի «մասնակի» ցեղասպանությունը Ռուսաստանում

26.09.2022

Դաղստանում բողոքի ցույցեր են ընդդեմ մոբիլիզացիայի։ Էնդիրեյ գյուղի բնակիչները փակել են Խասավյուրտ-Մախաչկալա մայրուղին։ Այս գյուղից զորակոչել են 110 բնակիչների։ Ոստիկանությունն օդ է կրակել, հարձակվել ակցիայի մասնակիցների վրա։


Բողոքի ցույցեր են նաեւ Դաղստանի Հանրապետության Մախաչկալա մայրաքաղաքում։ Ոստիկանությունը փորձում է ցրել հանրահավաքը, սակայն մասնակիցները դիմադրում են, կռվի բռնվում ոստիկանների հետ։ Ակտիվ մասնակցում են նաեւ կանայք եւ երեխաները, որոնք փակում են ոստիկանական մեքենաների ճանապարհը։ Ակցիայի կազմակերպիչները խոստանում են շարունակել հանրահավաքները գիշերը եւ հաջորդ օրերին, հայտնում են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները։


Այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաեւ ՌԴ էթնիկ մեկ այլ Հանրապետությունում՝ Յակուտիայում։


Լրագիրը բազմիցս անդրադարձել է հարցին, որ Ուկրաինայի դեմ պատերազմը Կրեմլն օգտագործում է ներքին խնդիրները լուծելու եւ սեպարատիստական հավանական նկրտումներ ունեցող ՌԴ ռեգիոնների բնակիչներին զորակոչելու համար։ Մինչ մոբիլիզացիայի վերաբերյալ Պուտինի հրամանագիրն էլ այս ռեգիոններից տեղի էր ունենում զանգվածային զորակոչ, զորակոչվածներին ուղարկում էին Ուկրաինայի ամենաթեժ մարտերի շրջանները։


Սեպտեմբերի 21-ին հայտարարված պարտադիր «մասնակի» զորակոչի թիրախը դարձել է հատկապես հայությունը: ՌԴ-ում բնակվող շուրջ 4 միլիոն հայերը, մանավանդ հոծ բնակության վայրերում, լուրջ մտահոգություն են առաջացնում Կրեմլում: Չնայած լիակատար իրավազուրկ դրությանը, 4 միլիոն հայությունը սկզբունքորեն ունակ է յուրովի տնօրինել ռուսաստանյան հետագա պատմության ողջ ընթացքը, նկատի ունենալով այդ երկրում անխուսափելի զարգացումները:

Զորակոչի հայտարարման առաջին իսկ օրից ՌԴ հայաբնակ շրջաններից եկող տեղեկությունները հիշողության մեջ արթնացնում են 1942-43 թվականների պատկերը: Այն ժամանակ Հայաստանում, Նախիջեւանի եւ Արցախի շրջանները ներառյալ, իրականացված համատարած զորակոչի հետեւանքով ռազմաճակատում հայտնվեցին 600 հազար հայեր: Նրանք մահվան բերանը նետվեցին Կերչի, Խարկովի եւ Ռոստովի ուղղություններով: Դա ծրագրավորված ցեղասպանություն էր, 1915-1923 թթ․ ցեղասպանության շարունակությունը։

Պատմության քմահաճույքով, հիմա ռուսաստանաբնակ հայ տղամարդիկ մասսայաբար նետվելու են հենց այդ նույն վայրերը: Կովկասի հարավում ծավալվող հակահայկական արշավանքը «Լավրովյան» տխրահռչակ ծրագրի շրջանակներում պահանջում է համապատասխան գործողությունների դիմել նաեւ ՌԴ տարածքում:

Դաղստանը, Յակուտիան, այլ շրջաններ դիմադրում են։ Ո՞վ է պաշտպանելու մերսեւծովյան եւ ռոստովյան հայերին «մասնակի» ցեղասպանությունից։


Լրագիր

լլլլ.jpg