top of page

Հայկական արվեստների կենտրոնը դռներն է բացել ԱՄՆ-ում. ռեպորտաժ Լոս Անջելեսից

27 июл. 2025 г.
2 мин. чтения

21.01.2024, ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ



Որքա՜ն քիչ գիտենք մեր առօրյա կյանքում օգտագործվող իրերի ստեղծման հետևում թաքնված հայերիմասին, մասնավորապես, ովքեր են ավտոմատ փոխանցման տուփի, բանկոմատի, բետոնախառնիչի, համակարգչային տամոգրաֆի և վարսահարդարիչի ստեղծողները:


Այս մեծ գյուտերի հետևում կանգնած են ամերիկահայ հանճարները, որոնց անունները գրանցված են ԱՄՆ արտոնագրման ծառայությունում։

Ավտոմատ փոխանցման տուփի ստեղծող Արթուր Սաֆարյանը, բետոնախառնիչ մեքենան հայտնագործողՍտեփան Ստեփանյանը, բանկոմատի հեղինակ Լյութեր Սիմջյանը, համակարգչային տամոգրաֆի ստեղծող Միքայել Տեր-Պողոսյանը և մազերի հարդարիչի գյուտարար Գաբրիել Ղազանչյանը։


Ահա հայերի գյուտերի միայն մի փոքր մասը, որոնք արժանի են ճանաչման և հիացմունքի։ Այս հայ ստեղծագործողները ոչ միայն իրենց հետքն են թողել մարդկության տեխնոլոգիական զարգացման պատմության մեջ, այլև ընդգծել են հայկական հետքը կարևորությունը Միացյալ Նահանգների գիտական ​​և տեխնոլոգիական նվաճումներում։


Գլենդելի կենտրոնում Ստեփան Փարթամյանը, ով առավել հայտնի է իր կերպարով և հեռուստատեսայինէպատաժային ելույթներով, ստանձնել է ԱՄՆ-ում հայկական մշակույթի պահպանման և տարածմանպատասխանատվությունը: Նրա նախաձեռնությամբ վերջերս բացեց Հայկական արվեստի կենտրոնը:


Ստեփան Փարթամյանը, թեև իր անսովոր ոճի և հեռուստատեսային աղաղակող հաղորդումներիպատճառով հասարակության կողմից հաճախ զավեշտական ​​ընկալում է ստանում, սակայն իրականումներքաշված է չափազանց լուրջ գործերի մեջ։ Նրա ջանքերի շնորհիվ ոչ միայն ստեղծվել է մի կենտրոն, որտեղ կան ընդարձակ սրահներ հայ արվեստի ներկայացման համար Միացյալ Նահանգներում, այլսրահներից մեկը նվիրված է իր «Ցեղապրում» շարժմանը` որպես կյանքի խորհրդանիշ՝ Ցեղասպանությանմասին անդադար խոսելու փոխարեն:


Այս սրահում ԱՄՆ-ի հայերի ձեռքբերումների յուրօրինակ շտեմարան է:     

Ստեփան Փարթամյանը նաև տաղանդավոր հեղինակ է, ով տարիներ առաջ ընթերցողներին հրաշալի գրքեր է տվել։ Նրա «Այո, մենք ենք» և «Հայկական Ամերիկա» գրքերը դարձել են գրական ժառանգության անբաժանելի մաս՝ արտացոլելով ամերիկյան հասարակության մեջ հայկական ներդրումների բազմազանությունը:


«Այո, մենք ենք» գրքում Ստեփան Փարթամյանը տիտանական աշխատանք է կատարել՝ հավաքելով նշանավոր ամերիկահայերի, նրանց ձեռքբերումների և համաշխարհային գիտության ու մշակույթի վրա ունեցած ազդեցության մասին: Գիրքը յուրօրինակ տարեգրություն է այն մեծերի, ովքեր իրենց դրոշմն են թողել տարբեր բնագավառներում՝ գիտությունից մինչև արվեստ:

 

«Հայկական Ամերիկա»-ում Փարթամյանը մանրամասնել է այն վայրերը, որտեղ հայկականությունը ծաղկում է Միացյալ Նահանգներում: Ռեստորաններից և թանգարաններից մինչև խանութներ ու կրթական հաստատություններ գիրքը դարձել է հայկական համայնքների և ԱՄՆ-ի կյանքի տարբեր ոլորտներում հայերի ներդրման ուղեցույցը:

 

Այսպիսով, մինչ Ստեփան Փարթամյանը կարող է հանդիսատեսին ժպիտներ պարգևել իր կատակերգականխոսքերով ու թատերական տեսքով, կարևոր է գիտակցել, որ այս գունեղ կերպարի հետևում կանգնած է միմարդ, որը նվիրված է Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և տարածելու լուրջառաքելությանը:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page